www.1in.am «Առաջին լրատվական» կայքէջը հրաժարվում է իշխող Հանրապետական կուսակցության և նրա հետ առաջիկայում կոալիցիա կազմելու պատրաստ պոտենցիալ քաղաքական որևէ ուժի («Ծառուկյան» դաշինք, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ» կուսակցություններ) գովազդային հարթակ տրամադրել։
Չնայած տնտեսական և նյութական դժվարություններին՝ մենք հաստատակամորեն որոշել ենք որևէ նյութական փոխհատուցման դիմաց հրաժարվել այս քաղաքական կուսակցություններին և դաշինքներին մեր ընկերությանը պատկանող լրատվական կայքերում գովազդի տարածք տրամադրել։
«Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ








































