Friday, 05 06 2026
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է

Իրանն ու Մոսկվան չեն վստահում միմյանց, արդյունքում տուժում է Հայաստանը

Հայ-իրանական տնտեսական հարաբերություններին նվիրված հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրանագետ Էմմա Բեգիջանյանի հետ:

– Հայաստանի անկախացումից ի վեր շարունակ խոսվում է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման մասին, սակայն, որպես կանոն, մեր հարաբերությունները այդպես էլ  երկկողմ բավարարող մակարդակի չեն բարձրանում: Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն են  մեր երկրների տնտեսական զարգացման հնարավորությունները, և ինչպիսի՞ն է հնարավորությունը՝ Իրանի տարածքով շրջափակումը հաղթահարելու: 

– Հնարավորությունները շատ մեծ են, բայց և սահմանափակ: Երկու երկրների տնտեսական փոխհարաբերությունների ծավալը չի անցնում 200 միլիոնից: Հայաստան-Իրան ենթակառուցվածքային համագործակցություն հնարավոր է, բայց կարելի է ասել, որ Հայաստանը անկախ չէ, և դա խոչընդոտող հիմնական գործոնն է: Եթե կառուցվեր Հայաստան-Իրան երկաթուղին, ապա Հայաստանը կարող էր հասնել մինչև Չինաստան, Պարսից ծոց, այնտեղից՝ ամբողջ աշխարհ, և դրանով իսկ  Հայաստանը կճեղքեր շրջափակումը: Նույնիսկ Ռուսաստան կարելի էր գնալ Իրանով: Բայց սկզբում, երբ երկաթգծի կառուցման առաջարկությունը եղավ, ռուսական կողմը մերժեց: Հետո համաձայնեցին, սկսեցին ծրագրի ֆինանսավորող փնտրել, հետո դա էլ դադարեցվեց: Մյուսը էներգետիկայի պահն է: Իրանի համար իդեալական տարբերակ կլիներ, եթե իր էներգակիրները անցնեին Հայաստանով: Իրականում Ադրբեջանի և Թուրքիայի հետ Իրանի փոխհարաբերությունները մեծ ելևէջներով են, և այդ առումով այդ պետությունները սպառնալիք են Իրանի համար: Հատկապես հիմա, երբ Թուրքիան ամեն ինչ անում է, որ դառնա Եվրոպա տանող էներգակիրների տարանցիկ ուղի:  Եթե հիմա Իրան-Թուրքիա գազամուղը  ընդլայնեն և դեպի Եվրոպա տանեն, կնշանակի՝ Թուրքիան կհասնի իր նպատակին: Բայց Իրան-Թուրքիա հարաբերությունները ամբողջ պատմության ընթացքում երբեք հարթ չեն եղել: Ընդամենը օրեր առաջ հերթական լարումը եղավ՝  կապված նախագահ Էրդողանի հայտարարության հետ, որ  Իրանը Սիրիայում և Իրաքում ոչ կառուցողական դիրքորոշում ունի, ուզում է մասնատել այդ երկրները, ուզում է ոչնչացնել Սաուդյան Արաբիան և այլն: Հիմա, երբ ԱՄՆ նոր նախագահը ավելի հակաիրանական և արաբամետ դիրքորոշում ունի, թուրքերն ուզում են ավելի սերտ հարաբերություններ ունենալ արաբական աշխարհի և, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի հետ: Նույնը՝ Ադրբեջանի պարագայում. մինչև հիմա Իրան-Ադրբեջան հարաբերությունները լավ են, բայց առաջիկայում դրանք աստիճանաբար կսրվեն, և նրանց փոխհարաբերություններում անկում կլինի: Հիմա Ադրբեջանում եթե խոսքի ազատություն կա, ապա դա մեկ ոլորտում է՝ Իրանին քարկոծելու: Թե՛ խորհրդային ժամանակների և թե՛ այսօրվա Ադրբեջանի դասագրքերում, սկսած երրորդ դասարանից, Իրանը Հայաստանի հետ հավասար համարվում է Ադրբեջանի թիվ մեկ թշնամին: Որպես թշնամի երկիր երրորդը  ներկայացվում է Ռուսաստանը: Ուղղակի կրոնի գործոնը Ադրբեջանին խանգարում է ավելի խիստ լինել Իրանի հանդեպ: Իհարկե՝ ոչ բացահայտ ձևով, բայց ամեն ինչ արվում է Իրանի դեմ: Վիկիլիքսի բացահայտումների ժամանակ հրապարակվեցին փաստաթղթեր, համաձայն որոնց՝ Ալիևը ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյային դժգոհություն էր հայտնել, որ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները թույլ են: Նմանատիպ բացահայտումներ եղան Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում, երբ Ադրբեջանը Իսրայելի հետ պայմանավորվել էր Իրանի դեմ բոլոր գործողություններում աջակցել, միայն համաիսլամական ժողովներում դեմ քվեարկել Իսրայելին:

– Բնականաբար, այդ ամենը Իրանում լավ գիտեն, և դա  կարծես Հայաստանի օգտին է: Մենք չե՞նք կարող այդ ամենը, այդ թվում և վերոնշյալ «անկումները» օգտագործել:

– Հայաստանը պետք է այդ պահերը օգտագործեր դեռ  1992թ., երբ պանթուրքիստական հայացքներով Էլչիբեյն էր Ադրբեջանի նախագահը, և Իրանի հետ փոխհարաբերությունները խիստ լարված էին: Այդ ժամանակ Հայաստանը փոխըմբռնման հուշագիր էր կնքել գազամուղի վերաբերյալ, և կարող էին դա արագացնել: Բայց մինչև 2006թ. գազամուղը չկառուցվեց, ռուսները թույլ չտվեցին, հետո արդեն տրամագիծը փոքրացավ և այլն: Էլի կլինեն այդպիսի պահեր, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես ենք մեզ դրսևորում:

Շատ կարևոր էր վերջերս պաշտպանության նախարարի կատարած այցը Իրան: Իրանում սովորաբար մեծ տեղ չեն տալիս պաշտոնյաների այցերին, բայց այդ այցը  աննախադեպ լայն լուսաբանվեց: Այստեղ էլ համագործակցության լայն եզրեր կան, բայց  թե դա ինչքանով կիրականացվի՝ դժվար է ասել: Սա Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին  այցն էր Իրան՝ չնայած Ռոհանիի նախագահության ընթացքում երկու երկրների պաշտոնյաները բազմիցս փոխայցելություններ են ունեցել:  Մինչդեռ Ադրբեջանի դեպքում նախագահներն են բազմիցս հանդիպել: Արդյունքում միայն անցյալ տարվա ընթացքում Ադրբեջանն ու Իրանը  շուրջ 20 տնտեսական պայմանագրեր են կնքել, որոնցից որոշները՝ ենթակառուցվածքային բնույթի: Այդուհանդերձ, Իրանը չի շտապում դրանք իրագործել: Այս երկրների ռազմավարական շահերը միմյանց հակասում են:  Իրանը 15 երկրների հետ ցամաքային սահմաններ ունի, բայց դրանցից ամենավստահելին Հայաստանն է, որովհետև Հայաստանի ու Իրանի շահերը համընկնում են: Նույնն է նաև մեր պարագայում. 4 հարևաններից միակ երկիրը, որի հետ մեր ռազմավարական շահերը համընկնում են, Իրանն է:

– Բայց ոչ մի կերպ  չի զգացվում շահերի համընկնումը, և ոչ մի բան չի արվում:

– Իմ ասածն էլ հենց դա է: Ադրբեջանի հետ համեմատելիս, որոնց շահերը հակասում են, Հայաստանը տասնյակ անգամներով զիջում է պայմանագրերի, փոխայցելությունների և այլնի առումով:

– Իրանը պատրաստակամ է մեր հարաբերությունները խորացնելու առումով: Մենք էլ ենք ասում, որ ցանկանում ենք դա անել: Բայց կոնկրետ, գործնական քայլեր չեն արվում:

– Մեր կողմից չեն արվում, նրանք էլ միշտ զգուշավոր են:  Նրանք անում են ավելի համարձակ քայլեր այն ժամանակ, երբ Ադրբեջանի հետ հարաբերությունները սրվում են, որովհետև իսլամական աշխարհը  Իրանին մեղադրում է, որ վերջինս չի պաշտպանում նրանց շահերը, հատկապես, որ  ինքը հավակնություն ունի իսլամական աշխարհի առաջնորդներից դառնալ: Իսկ երբ Ադրբեջանի հետ փոխհարաբերությունները շատ են լարվում, այդ պահին արդեն  զգուշավորությունը մղվում է երկրորդ պլան: Մյուս կողմից էլ՝ իրանցիները մտածում են ավելի շատ գործեն շիայիզմի ուղղությամբ, որ կարողանան Ադրբեջանին զսպել:

– Վերջին օրերին  ակտիվացել են աբխազական երկաթուղու բացման վերաբերյալ խոսակցությունները, ինչպես եղավ  2011թ.-ին: Հնարավո՞ր է, որ Իրանը ակտիվություն դրսևորի, ներդրումներ կատարի այդ երկաթուղու կառուցման համար՝ հատկապես, որ այդ դեպքում   Պարսից ծոցը ամենակարճ ճանապարհով կապվում է Եվրոպայի հետ, որը շատ ձեռնտու է նաև Իրանին:

– Ակտիվություն գուցե դրսևորի, բայց ներդրումներ կատարելը քիչ է հավանական: Հայտնի պատժամիջոցներից հետո իրենց տնտեսական վիճակը դժվար թե նման բան թույլ տա:  Բացի այդ, նորեն մեծ  ընկերությունները զգուշավորություն են ցուցաբերում Իրանի հետ կապված հարցերում: Եթե 2016թ. հունվարից հետո, երբ սկսեց գործել «5+1» համաձայնությունը,  գրեթե ամեն օր Եվրոպայի, Հեռավոր Արևելքի խոշոր ընկերությունները Իրանի հետ պայմանագրեր էին կնքում, հիմա նրանք մի տեսակ, սպասողական վիճակում են: Չի բացառվում, որ  Թրամփը Իրանի նկատմամբ նույն քաղաքականությունը որդեգրի, ինչ Ջորջ Բուշը, որը Իրանին, Իրաքին և Հյուսիսային Կորեային չարիքի առանցք էր համարում:

– Այս իրավիճակում էներգետիկայից բացի՝ ո՞ր ոլորտներն են, որոնցում մեր տնտեսական հարաբերությունները հնարավոր է խորացնել:

– Համագործակցության ոլորտները շատ են: Օրինակ՝ Ադրբեջանի հետ մեքենաշինության ոլորտին վերաբերող պայմանագիր է կնքվել: Նույնը հնարավոր էր անել Հայաստանի հետ:  Իրանը գերադասում է քիչ ներմուծել, զարգացնել տեղական արտադրությունը, ինչը սանկցիաների կիրառման տարիներին իրենց շատ օգնեց: Դրա համար բոլոր դեպքերում իրենք առաջնությունը տալիս են համատեղ արտադրությանը: Հիմա նրանք Հայաստանում սպանդանոցներ են կառուցում: Նույնիսկ ոչխարի մսի վաճառքի խանութ ունեն և մեր մոտից միս են արտահանում արաբական երկրներ: Համատեղ գործունեության այլ ոլորտներ ևս կան: Հայաստանի հետ դեղագործության ոլորտում համատեղ արտադրություն կազմակերպելու համագործակցության պայմանագիր կնքեցին, բայց Ադրբեջանում այդ գործընթացն արդեն սկսել են, իսկ մեզ մոտ ոչ մի քայլ չի արվել:  Իրանի նախագահը ժամանեց Հայաստան, և այստեղ կնքված պայմանագրերը առավելապես մշակութային բնույթի էին: Իսկ անցյալ տարի Ալիևի՝ Իրան կատարած այցի ընթացքում տնտեսության ոլորտին վերաբերող 17 պայմանագիր է կնքվել: Հետագայում ևս 11 պայմանագիր կնքվեց: Այդքանով հանդերձ՝ Իրանը  մեծ շահագրգռվածություն չի դրսևորում դրանք կյանքի կոչելու հարցում: Ամեն ինչ անում է, որ չկառուցվի Իրան-Ադրբեջան երկաթգիծը, որ ադրբեջանական կողմն է  ֆինանսավորելու: Համենայնդեպս, մինչ օրս տեղից չի շարժվել:

– Իսկ Հայաստան-Իրան երկաթգծի առումո՞վ… 

– Մեր կողմը նայում էր ՌԴ-ին: Ավելի ուշ ԵՏՄ-ի կողմից ինչ-որ արտոնություն տրվեց Հայաստանին: Գուցե Մեղրիում կառուցվող ազատ տնտեսական գոտին նպաստի, որ ռուսական ընկերությունները ցանկանան Հայաստանի միջոցով դուրս գալ Իրան, Մերձավոր, Միջին Արևելք, և դա խթան հանդիսանա երկաթգծի կառուցման համար: Այլապես Ռուսաստանին ձեռնտու չէ, և ոչ մի հույս չկա: Այդ առումով դեռ դժվար է դրական բան ասելը: Ռուսները դժգոհ են Իրանից: Նրանք շարունակ նշում են, որ բանակցությունների ժամանակ իրենք սատարել են Իրանին, բայց արգելքները հանելուն պես Իրանը «շտապեց դեպի Եվրոպա»: Դա ռուսների սրտով չէր, բնականաբար: Բայց ամբողջ հարցն այն է, որ Իրանում ռուսների նկատմամբ պատմականորեն վստահություն չկա:

– Իրանն ու ՌԴ-ն չեն վստահում միմյանց, արդյունքում, ինչպես միշտ, տուժում է Հայաստանը:

– Այսօր Իրանում գործող երեք թևերից (բարենորոգիչներ, չափավորականներ, պահպանողականներ) որ մեկն էլ գա իշխանության, միևնույն է՝ շատ կարևորում են Հայաստանի հետ լավ հարաբերությունները: Բայց նրանց ձեռքերը կիսակապ են, որովհետև իսլամական աշխարհի կողմից իրենց վրա  ճնշումը կա, մեր ձեռքերն էլ կապված են, որովհետև մեզ վրա էլ ճնշում կա Ռուսաստանի կողմից:

– Փաստորեն Ադրբեջանը իր շահերը առաջ է տանում ամեն կերպ, իսկ մենք նայում ենք, թե ինչ կասի Ռուսաստանը:

– Դա Ռուսաստանի մեղքը չէ, դա մեր մեղքն է: Եվ ընդհանրապես՝ որ երկրում, որտեղ իշխանությունները ընտրված չեն, լեգիտիմ չեն,  ցանկացած պետություն օգտագործում է այդ պահը: Մեր կախվածությունն էլ գալիս է հենց դրանից: Նման իշխանություններ ունենալը ամբողջ ժողովրդի մեղքն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում