ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը Կոնգրես-ՀԺԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկի իր խոսքում նշեց, որ մեր երկրի հիմնական նպատակներից է անվտանգության ապահովումը, տնտեսական, սոցիակական բարգավաճման համար նպաստավոր պայմանների ապահովումը, իսկ ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցություններում Արցախը պետք է լիիրավ կողմ լինի։ Արդբեջանը պետք է հասկանա, որ ռազմական ճանապարհով հնարավոր չէ հարցի լուծում։ Երկրի ծանր վիճակը չի կարելի պայմանավորել Արցախի խնդրով, այլ որ մարդկանց մի խումբ յուրացրել է իշխանությունը ու կեղեքում է ժողովրդին։








































