Իսլանդիայի հյուսիսարևմտյան Հոլմավիք գյուղն առանձնանում է իսլանդական կախարդության և սև մոգության թանգարանով, հայտնում է gogetnews.info-ն: Հին ժամանակներում իսլանդացիներն իրենց խնդիրների լուծման հարցում՝ եղանակային պայամանների փոփոխության հետ կապված, հարստություն ստանալու, սիրո արժանանալու, թշնամիներից ազատվելու համար հենվել են սև մոգության վրա:
Այդ թանգարանի նմուշների թվում կան կախարդանքի գրքեր, կմախքներ, ռունագրեր և կախարդի տաբատ մարդու մաշկից:


















































