ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովն այսօր Եռաբլուրում կոչ էր անում Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, խոսել նվիրական այդ օրվա մասին. «Ամենից առաջ նախ շնորհավորենք մեր սպարապետին, մեզ բոլորիս այս նվիրական օրվա առթիվ: 20-րդ դարավերջի Վազգեն Սարգսյանը, 20-րդ դարավերջի Վարդան Մամիկոնյանն էր: Բոլորիս աչքը լույս լինի, այսօր ուրախ, հպարտ օր է: Համեբայն դեպս Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանը անկախ ու ազատ Հայաստանն էր: Մենք ունենք այդ անկախ Հայաստանը, որտեղ ծածանվում է հայոց եռագույնը, որտեղ Եռաբլուրում խաչն է քրիստոնեական: Իսկ կա՞ն խնդիրներ, իհարկե կան: Բայց այսօր այդ օրը չի, որ պետք է խոսենք խնդիրներից: Տարին 12 ամիս խոսում ենք խնդիրներից, մենք էլ դուք էլ գիտեք այդ խնդիրները, եւ գիտենք ինչ պետք է անենք այդ խնդիրները լուծելու հանար»:








































