Իրաքի զինված ուժերը ԱՄՆ-ի աջակցությամբ նոր գրոհ են սկսել Մոսուլ քաղաքի կենտրոնի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բանակի ներկայացուցչին:
Մոսուլի ազատագրման իրաքցի զինվորականների և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունը սկսվել է 2016 թ. հոկտեմբերին: Ավելի վաղ արդեն ազատագրվել էր քաղաքի արևելյան մասը: Փետրվարի կեսին Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է արևմտյան մասի ազատագրման գործողություն սկսելու մասին:








































