Իրաքի կառավարական ուժերը Մոսուլից ոչ հեռու հայտնաբերել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններին պատկանող ստորգետնյա ուսումնամարզական ճամբար, որը կառուցվել է երկաթուղային թունելում։ Այս մասին հայտնում է Times պարբերականը։
Անվտանգության ուժերը մտել են գրոհայինների կողմից լքված թունելը՝ քաղաքի օդանավակայանի վրա հարձակման նախապատրաստման ժամանակ։








































