Մեծ Բրիտանիայի կառավարության իրավաբանները եզրակացրել են, որ երկիրն ունի իրավունք չվճարելու նախկինում սահմանված 60 մլրդ եվրո գումարը ԵՄ կազմից թագավորության դուրս գալու համար։ Այս մասին հայտնոում է The Times-ը։
Համաձայն եզրակացության՝ չկա օրենք կամ պայմանագիր, որը կարող է ստիպել Մեծ Բրիտանիային վճարել այդ գումարը, հետևաբար՝ Բրյուսելը չունի դրա համար իրավական հիմք։ «Մտածեք այդ մասին ինչպես գոլֆի ակումբի կանոնների մասին։ Երբ հեռանում ես ակումբից, պարտավոր չես շարունակել վճարել»,-ասել է թերթի աղբյուրը։
2016 թվականի դեկտեմբերին հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարժենա 50-60 մլրդ եվրո։ Այդ գումարը կազմվում է Լոնդոնի կողմից արդեն ստանձնած երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններից։








































