Իսպանիայում կանխվել է Իրան և Վենեսուելա ռազմական ուղղաթիռներ և դրանց համար պահեստամասեր արտահանելու անօրինական փորձը, որի ընդհանուր գումարը կազմում էր 100 մլն դոլար: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը, խոսքը ամերիկյան արտադրության 9 միավոր Bell-212 ուղղաթիռների մասին է, որի վաճառքի համար, ըստ միջազգային ստանդարտների, անհրաժեշտ է արտադրող և վաճառող երկրների թույլտվությունը:
Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է իսպանացի 5 գործարարի և Իրանի 3 քաղաքացու, որոնք եկել էին անօրինական պայմանագիրը կնքելու: Ոստիկանության մամլո խոսնակ Դոլորես Գոմեսն ասել է. «Իսպանացի գործարարները թույլտվություն չունեին ռազմական տեխնիկան Իրան և Վենեսուելա արտահանելու համար: Հիմա նրանք ստիպված կլինեն օրենքի առջև պատասխան տալ այդ տեխնիկայի անօրինական պահպանման և մաքսանենգության համար»:
Ուղղաթիռները, որոնք գնվել էին երրորդ երկրից և պատրաստվել փոխադրման, պահվում էին քանդված վիճակում Մադրիդում և Բարսելոնում գտնվող պահեստներում:









































