90-ականների հայտնի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը շարունակում է հետևել իր կազմվածքին և ոգեշնչում է հազարավոր կանանց: Այսօր 51-ամյա գործարար կինը և երկու երեխաների մայրիկը Instagran-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է լողավազանում:
Նշենք, որ նախորդ շաբաթ Քրոուֆորդը հարցազրույց է տվել Daily Telegraph պարբերականին և պատմել է մարմնի հետ հարմոնիայի մասին:
«Ես այժմ այնպիսին չեմ, ինչպիսին 20 կամ 30 տարի առաջ էի, բայց իմ խնդիրը կայանում է նրանում, որպեսզի ընդունեմ իմ տարիքը և կյանքը: Ես ցելյուլիտ ունեմ և ընդունում եմ դա, բայց երբեմն ուղղակի ասում եմ ինձ. «Գրողի ծոցը թող գնա այն, ես լողազգեստ եմ կրելու»»,-ասել է նախկին թոփ-մոդելը:












































