Wednesday, 17 06 2026
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Գալիս ենք, որ կարգավորենք Միքայել Մելքումյանի երեխայի ապագան․ Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի առաջադրումը նույն ընտրատարածքում չի խանգարում ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին. «Կարեն Կարապետյանն իմ մրցակիցը չէ։ Մենք մի թիմի անդամ ենք և ընդհանուր թիմի համար ենք պայքարում, որևէ խանգարող հանգամանք չեմ տեսնում», – ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Վ. Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե օրերս Կարեն Կարապետյանը նշել էր, որ իշխանության ներկայացուցիչ լինելը կարող է խոչընդոտել իրեն ժողովրդի քվեն ստանալ, քանի որ հանրությունը չի վստահում իշխանություններին՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Նրա միտքն այն է, որ եթե կարծում եք` կան թերություններ, ապա մի ընտրեք իշխանությանը»։

Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ ՀՀԿ-ին ուղղված քննադատությանը և հարցին՝ գալիս եք, որ ի՞նչ անեք, Բաղդասարյանը նշեց. «Գալիս ենք, որ կարգավորենք Միքայել Մելքումյանի երեխայի ապագան, որ դատարկ խոստումներ չտանք…»:

Վահրամ Բաղդասարյանն ընդամենը նախընտրական խոստումներ է համարում այլ քաղաքական ուժերի հայտարարությունները, թե իշխանության գալու դեպքում շեշտակի բարձրացնելու են աշխատավարձերն ու թոշակները։ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ Հանրապետականը ընտրություններին ընդառաջ ներկայացրել է իրատեսական և կայունացնող բյուջե, որովհետև չի ցանկանում խոստումներ տալ, որոնք հետագայում չի կարողանալու իրականացնել։

«Եթե մենք կառուցեինք նախընտրական բյուջե, դա ստահոդ բյուջե կլիներ, իսկ մենք ասել ենք, որ ընտրություններին ընդառաջ մենք բերում ենք ոչ թե նախընտրական, այլ կայունացնող բյուջե։ Իսկ այն գործիչները, ովքեր հայտարարում են, որ կարող են շեշտակի  բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, բոլորն էլ հասկանում են, որ դրանք ընդամենը նախընտրական խոստումներ են»,- նշեց Բաղդասարյանը։

Նա հիշեցրեց, որ առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից որոշները իշխանությունների հետ ճանապարհ են անցել, կոալիցիա են կազմել տարբեր տարիների։ Պատգամավորն այդ քաղաքական ուժերին խորհուրդ տվեց չմոռանալ անցյալը և կուրորեն չպայքարել Ազգային ժողով մտնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում