Իտալիայի իշխանությունները հաջողությամբ կիրառում են աշխատանքից անհարկի բացակայությունների դեմ պայքարին ուղղված՝ վերջերս ընդունված հրամանի նորմերը։ Այս մասին հայտարարել է Իտալիայի պետական կառավարման հարցերով նախարար Մարիաննա Մադիան՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Փետրվարի կեսերին Իտալիայի կառավարությունը հավանություն էր տվել «կայծակնային հեռացումների» մասին հրամանին՝ աշխատանքի ներկայանալը վերահսկող քարտերի հետ կապված խարդախությունների պատճառով։
Որոշումն ընդունվել էր տեղի ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվող հաղորդագրությունների ֆոնին, թե մի խումբ պետծառայողներ կամ բժիշկներ աշխատանքի ժամերին շրջում են խանութներով կամ զբաղվում ընտանեկան գործերով։ Այսպիսով՝ մեկ շաբաթ առաջ աշխատանքից բացակայելու համար տնային կալանքի են ենթարկվել Նեապոլի հիվանդանոցներից մեկի ավելի քան 50 աշխատակիցներ։








































