Բրիտանացի հայտի երգչուհի Ադելը Ավստրալիայում համերգային շրջագայության ժամանակ յուրօրինակ անակնակալ է մատուցել իր երկրպագուներին: Երգչուհին հանդիսատեսի ուղղությամբ իր անունով մարզաշապիկի մեջ փաթաթված 20 դոլար արժողությամբ թղթադրամներ է նետել՝ տեղեկացնում է Contavtmusic-ը:
Ադելը առաջարկել է երկրպագուներին խմիչք պատվիրել այդ փողով: Նա նաև դժգոհել է լրագրողների պահվածքից, որոնք իր զգեստը լուսանկարելու համար շարժասարքերով տեղաշարժվել են բեմի վրայով և խանգարել նրան այն ժամանակ, երբ ինքը ուզեցել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին:


Adele shooting shirts into the crowd! Loving her banter!! 😂🇬🇧🎤 #Adele #AdelePerth pic.twitter.com/ZLVDl4K1lZ
— Tom Marlow (@TomMarlow_) 28 февраля 2017 г.








































