«Մարտի 1-ի հանցագործությունը չի բացահայտվում, քանի որ իշխանությունը շահագրգռված չէ դրանում, չունի քաղաքական կամք, կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո: Մենք միշտ եղել ենք Մարտի 1-ի հանցագործության խնդրում արդարադատության պահանջատերը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ առանց այս գործի բացահայտման և դատապարտման հնարավոր չէ վերականգնել ժողովրդավարության ոգին Հայաստանում:
Լևոն Զուրաբյանը անդրադարձավ նաև Մարտի 1-ը բացահայտելու խոստումների մասին Սեյրան Օհանյանի հայտարարությանը: «Ես ոչ մեկի ասածին չեմ հավատում, մինչև որևէ բան չի ապացուցվում գործով: Ինչ ասես կարող են ասել, գործով ի՞նչ են արել. դա վերլուծելով կարող ենք հասկանալ, թե որոնք են իրական նպատակները… Մի բան ակնհայտ է. մարտի 1-ին բանակը ապօրինաբար ներգրավված է եղել գործընթացի մեջ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































