Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դնելուց հետո այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մինչ օրս անպատասխան է հարցը, թե ինչու 2008թ. մարտի 1-ին իրենց գաղափարների համար պայքարող մարդիկ զոհվեցին, և մարտի 1-ի իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը ևս անպատասխան է:
«Ամենամեծ հարգանքի տուրքը նրանց հիշատակի առաջ կլինի այն, որ նման ողբերգություններ այլևս չլինեն: Մեր երկրում Մարտի 1 չպիտի լիներ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ պետք է կարողանալ ձևավորել այնպիսի լեգիտիմ իշխանություն, որը թիկունքում կունենա վստահության, և այդպիսի իշխանության պարագայում Մարտի 1-ի պես ողբերգություններ չեն լինի:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրում ներառված է «Մարտի 1»-ի հարցը, Զոհրաբյանը նշեց. «Չեմ կարծում, որ նախընտրական «բուկլետի» լեզվով պետք է խոսենք Մարտի 1-ի իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին, դա չպետք է լինի նախընտրական ծրագրի թեզ, այլ պետք է լինի մեր առօրյա օրակարգում: Այս հարցա առկա է ԲՀԿ-ի և մյուս քաղքակն ուժերի քաղքակն օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ կա հարցը՝ ինչո՞ւ տեղի ունեցավ նման ողբերգություն»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































