«Հերթական անգամ մեր քաղաքային իշխանությունները, նաև նրանց կողմից պատվիրակված «Սանիթեք» ընկերությունը պատրաստ չէին ձմեռվա գալստյանը: Այս տարվա տեղացած ձյունը բավականին լրջորեն դարձավ քննադատության առարկա, այն առումով, որ փողոցները ամբողջությամբ և ժամանակին չէին մաքրվում «Սանիթեքի» կողմից, և բնականաբար ողջ դժգոհությունները կուտակվում էին քաղաքապետարանի դեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը, այն էլ այս նախընտրական շրջանում, պետք է ցույց տար, որ իր պարտականությունները կատարում է և սկսել է նման ծրագրերի իրականացումը: «Թվում է, թե կապ չունեն միմյանց հետ, բայց նախընտրական շրջանում քաղաքային իշխանություններին օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որպեսզի իրենք ապացուցեն, որ շարունակում են հանրությանը ծառայություններ մատուցել, որքան էլ «Սանիթեքի» ձնամաքրման աշխատանքներից դժգոհությունները մեծ են:
Նկատի ունենանք, որ սա նախընտրական շրջան է, և բազմաթիվ ծրագրեր միտումնավոր պահվել են, որպեսզի այս շրջանում իրականացվեն, բայց եղանակը անբարեհաճ է ՀՀԿ-ի նկատմամբ, և քանի որ գարունը շուտ չեկավ, իսկ աշխատանքները պետք է կատարեն, որպեսզի քվե ստանան, բնականաբար սկսել են բավական տեսանելի կերպով իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնք այս եղանակային պայմաններում թվում են անհեթեթ. այն է՝ ձյան և ջրափոսերի պայմաններում ասֆալտապատել, որը տեխնոլոգիական առումով ուղղակի նոնսենս է և բացատրություն չունի»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































