Thursday, 18 06 2026
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գեներալ Օհանյանի «երկրորդ շնչառությունը». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Անչափ հետաքրքիր ստացվեց ՕՐՕ դաշինքի համաժողովը. այն տեղի ունեցավ հենց այդ դիվերսիայի օրը. օրինաչափ է, թե պատահականություն, թող նշանների լեզվից հասկացող մնացյալ «բենամուքիները» դատեն: Ամենևին չարժե մեջբերել պաշտպանության երբեմնի նախարար Սեյրան Օհանյանի մտքի գոհարները. դրանք ո՛չ իրականությանը, ոչ օրվան, ոչ էլ, թերևս, իր զբաղեցրած նախկին պաշտոնին հարիր մտքեր չէին: Մանավանդ որ «թշնամիների» դեմ պայքարի ելած այդ լիդերները` թե՛ Օսկանյանը, թե՛ Օհանյանը, ընտրվելու դեպքում չեն վերցնելու իրենց մանդատները: Ու թե ինչ են անում «աղմուկի մեջ վայրենի», լոկ իրենք ու մեկ էլ «կամանդույուշչին» կիմանան:

Հասկանալի է, չնայած, դաշինքի ստեղծման նպատակը մեկն էր` միակցել այն Ծառուկյանի հետ, երկու ֆլանգով ուժեղ կառույց ստեղծել, ֆորսմաժորի տանել երկիրը: Ծառուկյանը չգնաց այդ ռիսկին: ՕՐՕ-ն մնաց «ճակատամարտում» միայնակ, և, դատելով հարակից զարգացումներից, վտանգ այս դաշինքից, բոլոր դեպքերում, դեռ կա, մանավանդ այս օրերին, երբ կրկին ռմբակոծվում են Թալիշն ու Ղարաբաղը:

Ուշադրության են արժանի վերջին երկու իրադարձությունները. ա) Սերժ Սարգսյանի զգուշացումը, բ) Վիգեն Սարգսյանինը` նույնպես: Նույն Օհանյանի, այն է` բանակի «կոնտեքստով»: Հիշենք` երկու Սարգսյաններն էլ բավականին զգուշավոր, երբեք բառերը քամուն չտվող գործիչներ են: Եվ եթե նրանք հարկ են համարում տողատակով Օհանյանին և նրա «շրջապատին» մեսիջներ հղել, դա նշանակում է, որ «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսի «տակ» խաղացող ուժը, հաստատապես, որոշակի վտանգներ է տեսնում այդ մարդկանց խաղում` բանակային սաբոտաժի, պառակտման, թիկունքից խփելու մասով, մանավանդ որ օդում դեռ կախված են լուրերը` Նոր Նորքի զինված խմբի, այդ առնչությամբ Սամվել Բաբայանի բավականին «կտրուկ» (եթե չասենք ցինիկ) եզրութաբանությունը, դրանց` Օհանյանի որոշակի «մասնակցության» մասով:

Հենց սրանով պետք է բացատրել Վիգեն Սարգսյանի` մշտապես փափուկ, դիվանագետ-կիրթ մարդու` գոնե շատերիս համար անսպասելի արտահայտությունը. չկասկածեք` քրեական ռիսկեր տեսնելու դեպքում գործ կհարուցվի (մեսիջն ուղղված էր պաշտպանության նախկին նախարարին):

Ձգենք պաուզան, հիշեցնելու՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների շեմին «կոնկուրենտ ֆիրման», որի հետ այսօր Օհանյանը նույն դաշինքում է, առաջարկել էր ընդդեմ Սերժ Սարգսյանի իրենց միանալ, ինքը ասել էր. «Իմ սպայական արժանապատվությունը երբեք թույլ չի տա գերագույն գլխավոր հրամանատարի նկատմամբ որևէ ոտնձգություն»:

Այսօր Օհանյանը Կոելյոյի հայտնի հերոսի նման «քամի է ցանում» ու 360 աստիճանով փոխում անապատում իր կանգնած տեղը: Ինչով կավարտվի այս «ասքը», դժվար է ասել, որովհետև գեներալ Օհանյանի երկրորդ շնչառությունն է բացվել, և այն, կարծես, իրենը չէ. նա շնչում է այլոց հանգով, թշնամության «մասին» և խիստ անհամբեր:

Ինչը, թերևս, ամենավտանգավորն է այս խաղում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում