Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Նիկոլա Սարկոզին այսօր «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում են անցկացրել, որի ժամանակ մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Նրանք մասնավորապես պայմանավորվել «Միստրալ» տիպի ուղղաթիռակիր գնելու վերաբերյալ: Սարկոզին հայտնել է, որ այդ մասին պայմանագիրը կստորագրվի առաջիկա շաբաթների ընթացքում:
«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ կողմերը նաև պայմանավորվելու են Հյուսիսային Կովկասում ներդրումային մեծ ծրագրեր իրականացնելու շուրջ: Նախագահները հայտարարել են նաև այս պայմանավորվածության մասին:
«Մեր հարաբերությունները շատ լավ են զարգանում, և ես վստահ եմ, որ մենք ունենք խորն ըմբռնում բոլոր հարցերում, որոնք քննարկում ենք»,- ասել է Սարկոզին հանդիպումից հետո:
«Սառը պատերազմի ավարտը և երկաթե վարագույրի փլուզումը հանգեցրին նրան, որ Ռուսաստանը մեզ համար դարձավ բարեկամ երկիր, և մենք մտածում ենք բարօրության և անվտանգության նոր ճակատ ստեղծելու մասին»,- ավելացրել է Սարկոզին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:







































