Համացանցում Նոր Օռլեանում մարդկանց բազմության մեջ ավտոմեքենայի մխրճվելու վայրից տեսանյութ է հրապարակվել: Հոլովակը հրապարակվել է RT ալիքի Youtube-յան էջում:
Կադրերում երևում է մի քանի վնասված ավտոմեքենա: Դեպքի վայրը շրջափակված է:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Նոր Օռլեանի կետրոնում տոնական շքերթի ժամանակ: Վերջին տվյալներով՝ 28 մարդ է տուժել, նրանցից 21-ը հիվանդանոցում է: Տեղի իշանությունների հաղորդմամբ՝ վարորդը հարբած է եղել:











































