Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

ՀՀԿ-ի միակ զենքը գումար բաժանելն է. Սասուն Միքայելյան*

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ելք» դաշինքի անդամ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Պարոն Միքայելյան, Դուք որոշեցիք ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Կոտայքի մարզում, որոնք են ակնկալիքներն այս մարզից, քանի որ արդեն հայտնի է՝ ՀՀԿ-ն այստեղ կենաց մահու պայքար է տանում:

-Ես միշտ կենաց մահու պայքարի մեջ եմ եղել ամբողջ կյանքում: Ընտրարշավ է, պիտի մասնակցենք, մենք էլ ենք պայքարում «Ելք» դաշինքով: Հայաստանում ամենաշատ ռեյտինգային թեկնածուները Կոտայքի մարզում են՝ 120 հոգի: Ուզում եմ իմ ժողովրդին հիշեցնել, որ այս տարիների ընթացքում ես իմ ծառայությունն եմ մատուցել ի փառս մեր պետության, բազմիցս ստացել եմ մեր ժողովրդի վստահության քվեն և հիմա էլ եմ ակնկալում: Ուզում եմ, որ մարդիկ գիտակցեն, որ սա ոչ թե Ազգային ժողովի ընտրություն է, այլ վերջին ընտրությունն է, որտեղ օրենսդիր և գործադիր մարմինների ընտրությունը համատեղ է, նախագահական ընտրություն այլևս չենք ունենա, հետագայում խորհրդարանն է ընտրելու նախագահին, ուզում եմ քաջատեղյակ լինեք և ձեր ընտրությունը կատարեք այդ տեսանկյունից: Ժողովուրդը միշտ էլ իր գնահատականը տվել է, անկախ կաշառքից: Իմ կաշառքը այս տարիներին ժողովրդին մատուցած իմ ծառայությունն է:

Պարոն Միքայելյան, Կոտայքի մարզում առաջադրված Սամվել Սանամյանը իր խոսքում նշել է, որ հաղթելու է անձամբ Ձեզ, ԲՀԿ-ին, ունի՞ արդյոք այդ հնարավորությունները:

-Սամվել Սանամյանը վիրավորել է ազգաբնակչությանը, այն տարիներին, երբ ես ծառայություն եմ մատուցել, նման մարդիկ բոլոր ճանապարհներով փող են կուտակել, հասել են գերհարստացման, էսօր ուզում են ժողովրդին գնել փողով: Նա դրա համար պատասխան կտա ժողովրդի ձայնով: Որոշ մարդիկ, որ գալիս ներմուծվում են լավ տղերքով, որ կգնան կողքը կկանգնեն, դե ֆինանս կա չէ՞ մոտները, և ուզում են հրազդանցուն գնել: Պարո՛ն Սանամյան, հրազդանցին չի գնվել երբեք ու չի գնվելու՝ հատկապես ձեր դեպքում:

-Հրազդանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ այնուամենայնիվ կաշառքը վերջնարդյունքում որոշիչ դեր է ունենալու: Հիմա, երբ ՀՀԿ-ն կարելի է ասել նեղն է ընկել՝ ընտրացուցակների հրապարակման, մատնահետքերի հետ կապված, կարծես միակ հույսը մնացել է ընտրակաշառքը: Ինչպե՞ս եք պայքարելու դրա դեմ, ժամանակը բավարա՞ր է հասարակության հետ աշխատելու համար:

-Հիմա էլ ենք աշխատում, բոլոր 166 ընտրատեղամասերում պետք է մեր ներկայացուցիչն ունենանք: Նրանց միակ զենքը գումար բաժանելն է: Ուզում եմ ժողովուրդը հասկանա, որ գումար վերցնելով իր խղճին կամ պետության իրավիճակին հակառակ քվեարկելով, վաղը նորից ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնի… Սիրելի ժողովուրդ, մեր երկրի փրկությունը ձեր մի ձայնի մեջ է, ամեն մեկի ձայնը թանկ է, վճռորոշ: Ժամանակն է սթափվելու և հասկանալու, թե ուր ենք գնում: Ձեր ձայնը տվեք «Ելք» դաշինքին և կհասկանաք, որ այս վիճակից «Ելք»-ը կարող է ելք գտնել:

-ՀՀԿ-ի ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, և ՀՀԿ-ն «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով է մասնակցելու ընտրություններին: Արդյո՞ք այս կերպ փորձ է արվում ազդեցություն ունենալ բանակի վրա և ժողովրդի, քանի որ ժողովուրդն ամենաշատը պատերազմի վերսկսումից է վախենում:

-Իրենք ամեն խարդավանքների, կեղծիքների գնում են, որպեսզի ձայն հավաքեն: Նման ձևով մարդկանց չթողնել, որ իրենց գաղափարով, իրենց տեսակետով առաջնորդվելով գնան ընտրության, արդեն իրոք ազգային անվտանգության հարց է առաջ գալիս:

-Պարոն Միքայելյան, դեռևս նախընտրական ծրագիրը հրապարակված չէ, ամեն դեպքում հետաքրքիր է՝ որո՞նք են լինելու առաջնահերթությունները, արդյո՞ք լինելու է քաղաքական հայացքների համար դատապարտվածներին ազատ արձակելու առաջնահերթություն:

-Եթե մենք հաղթենք՝ առաջին գործը հենց դա կլինի. Հայաստանում քաղբանտարկալ չպետք է լինի:

-Ձեր կարծիքով՝ ովքե՞ր են քաղբանտարկյալ, կնշեք մի քանիսին:

-Վոլոդյան, Շանթը, Վովան՝«Տիգրան Մեծ»-ի:

-Իսկ «Սասնա ծռե՞րը»:   

-Ես ճանապարհ եմ անցել «Սասնա ծռերից» Խանդոյան Արայիկի հետ, դեռ Արայիկը 19-20 տարեկան երիտասարդ էր: Պավլիկը և այն տղերքը, ովքեր նստած են, ինչի՞ համար գնացին դրան. եթե մի բան չես կարողանում փոխես քաղաքակիրթ ճանապարհով, ապա իշխանափոխության բոլոր միջոցներն էլ արդարացված են: Ես այդպես եմ հասկանում և չեմ էլ մեղադրում իմ ընկերներին, ովքեր այսօր կալանավայրերում են: Դրանից առաջ էլ մենք էինք այդ վիճակի մեջ հայտնվել մեր քաղաքական հայացքների համար, եթե հաջողության հասնենք՝ առաջին հերթին քաղբանտարկյալներին ազատ կարձակենք: Իսկ մեր ծրագիրը հետագայում կհրապարակվի, ամեն ինչ մանրամասն պարզ կլինի:

Մեր հասարակությունը ցույց է տվել, որ ամեն անգամ, երբ ընդդիմությունը դուրս է գալիս փողոց, ինքը ոտքի է կանգնում, բայց հիասթափվում և հուսալքվում է, երբ առաջնորդները չեն կարողանում շարժումը մինչև վերջ տանել, այս անգամ հետընտրական ի՞նչ ընթացք եք պատկերացնում, արդյո՞ք պատրաստ եք շարժումը մինչև վերջ տանելու:

-Ես ոչ թե պատրաստ եմ մինչև վերջ այդ ճանապարհով գնալու, այլ պատրաստ եմ իմ ժողովրդին փրկելու: Ի դեմս «Ելք» դաշինքի, այստեղ աթոռակռիվ չէ, մենք ուզում ենք, որ ժողովուրդն այս վիճակից դուրս գա: Հազարավոր տեղեր ժողովրդի համար կյանք են դրել զոհասեղանին մարդիկ, որոնք այս Հայաստանը չէին ուզում: Այսօր դա սրբություն է՝ ոչ թե անձնական շահի ու պահի խնդիր: Այս ամենը, որ արվում է, արվում է մեր ժողովրդի համար, մեր պետության ամրապնդման, մեր բանակի հզորացման համար: Դրա համար ժողովուրդը պիտի գիտակցի՝ ուժեր կան, որ խաբում են մարդկանց և վաղը նրանք կոալիցիա են կազմելու իշխանության հետ, և շատերը դա չեն էլ թաքցնում: Եթե նրանք մաս են կազմում այս իրավիճակի վատթարացման, նրանց ինչի՞ համար պիտի ժողովուրդը ձայն տա: Մի անգամ ժողովուրդը պիտի ապացուցի, որ ընտրություններով էլ կարող է բան փոխվել, մեր պետությունը պետք է դրվի նորմալ, քաղաքակիրթ ռելսերի վրա և ամեն ինչ պիտի փոխվի: Գնանք նորմալ ընտրությունների, այստեղ ամեն ինչ նորմալ գործի, մարդու բողոքը տեղ հասնի, ոչ թե՝ «դու իշխանության մաս ես կազմում՝ մերն ես, դու իշխանության մաս չես կազմում, դու ստե «վաբշե» եսիմ ով ես, դու իրավունք չունես»: Մենք հենց իշխանության մաս չկազմող հայ ենք, պայքարել ենք, պայքարելու ենք, մեր ժողովրդին ազատագրելու ենք այս իշխանություններից: Ժողովո՛ւրդ ջան, դուք էլ պետք է կարողանաք օգնել՝ ընդամենը ձեր ձայնով: Հավատացե՛ք, վստահե՛ք մեզ: Մենք ձեզ փողոցում չենք թողնի:

 

*Սասուն Միքայելյանի հետ հարցազրույցը տեսագրվել է երեկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում