Բրյուսելում Եվրամիության ինստիտուտների ավելի քան 1.5 հազար պաշտոնյա, որոնք աշխատավայր են հասնում հեծանիվներով, հայտարարել են իրենց հավակնությունների մասին, այսպես կոչված, «եվրոպական թաղամասի» օդի աղտոտվածության վերաբերյալ:
Եվրախորհրդարանին ուղղված բաց նամակում եվրապաշտոնյաները ԵՄ կատարողական իշխանության բարձրագույն օրգանին կոչ են արել ճնշում գործադրել Բելգիայի կառավարության վրա այն բանի համար, որ նա միջոցներ ձեռնարկի Բրյուսելի կենտրոնում ավտոմեքենաների վնասակար արտանետումների կրճատման ուղղությամբ: Այդ մասին ուրբաթ հայտնել է Politico պարբերականը:
Բրյուսելում օդի մաքրության ցուցանիշները հեռու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլատրվածից: Դա մասամբ բացատրվում է դիզելային ավտոմեքենաների մեծ քանակով և խնդրին տեղական իշխանությունների ոչ բավարար ուշադրությամբ:








































