Հռոմի՝ Լեոնարդո դա Վինչիի (Ֆյումիչինո) անվան միջազգային օդանավակայանի թռիչքուղուց ոչ հեռու նոր հրաբուխ է առաջացել: Երկրաբանները դեռևս դժվարանում են որոշել առաջացման պատճառն ու վտանգավորության մակարդակը: Այն Իտալիայի խոշորագույն օդանավակայանի մոտ հայտնվել է գիշերը և դեռևս ունի շուրջ 1 մետր տրամագիծ, արտանետում է տաք ջուր և կեղտ, սակայն շուտով կարող է ընդլայնել տրամագիծը:
Չի բացառվում, որ մինի հրաբխի առաջացման պատճառը լինի վնասված խողովակը, սակայն երկրաբանների կարծիքները տարբեր են: Ոմանք կարծում են, որ առաջացել է գեյզեր կամ հրաբխից ոչ հեռու գտնվող ճեղք (ֆումարոլա):
Ինչպես նշում է Volcano Discovery-ն, պահպանվում է հավանականությունն առ այն, որ Հռոմի մոտակայքում հրաբխային ակտիվություն վերսկսվի:











































