Վենետիկի իշխանությունները կիրականացնեն գոնդոլավարների պարտադիր ստուգումներ ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև պլանավորում են սահմանափակել նավակների շարժումը Գրանդ-ուղիով: Այդ մասին հաղորդում է BBC News-ը:
Քաղաքապետ Ջորջիո Օրսոնին հայտարարել է, որ Գրանդ-ուղին պետք է դիտարկվի որպես ակտիվ երթևեկությամբ կենտրոնական փողոց, որտեղ հարկավոր է որոշակի հեռավորություն պահպանել: Մասնավորապես, ծանրաբեռնվածությունը կրճատելու համար գոնդոլավարներին կարող են արգելել պիկ ժամերին երթևեկություն իրականացնել:
Վենետիկյան գոնդոլավարների աշխատանքին հասարակական ուշադրությունը գամվեց այն բանից հետո, երբ օգոստոսի 17-ին գերմանացի զբոսաշրջիկների ընտանիք տեղափոխող գոնդոլը բախվեց ուղևորատար նավի հետ: Բախման հետևանքով գոնդոլի մեջ գտնվող մարդիկ ընկել էին ջուրը: Ընտանիքի 50-ամյա հայրը մահացել էր, իսկ նրա երեքամյա դուստրը հայտնվել էր հիվանդանոցում գլխի լուրջ վնասվածքներով: Ստուգմամբ գոնդոլավարից վերցված փորձանմուշում կոկաինի հետքեր էին հայտնաբերվել:










































