Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

«Ալիկ Սերգեևիչը, Արգամ Աբրահամյանը… ինչքան պաշտոնյա կա, մի գյուղի վրա վախեցնում-մախեցնում են»

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին միացած Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, ով առաջադրվել է Արարատի մարզից ռեյտինգային ընտրակարգով, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դաշինքի ներսում խնդիրներ չկան, աղմուկը բարձրացնում է մամուլը:

Տիգրան Կարապետյանը բարդ ընտրապայքար է կանխատեսում: «Գնացել էի շրջաններ՝ հետազոտելու: Օրինակ՝ մի գյուղում մարզպետի եղբայրը առաջադրվել է ռեյտինգային ընտրակարգով, առաջադրվել են նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սերգեևիչը, Հովիկ Աբրահամյանի որդին… ինչքան պաշտոնյա կա, մի գյուղի վրա վախեցնում-մախեցնում են, 100 դոլար են խոստանում, էս ի՞նչ ընտրություն ա, էս առուծախ ա, հայ ժողովրդին առնում են ուղղակի, սարսափելի բան ա»,- զայրացած նշեց Տիգրան Կարապետյանը:

Արարատի հարակից գյուղերում, նրա խոսքով, ամեն ինչ նույնն է, գյուղից մեկը, ով մեծ գերդաստան ունի, ունի առաջադրած թեկնածու, ու բոլորը հանրապետական են՝ բացառությամբ Արգամ Աբրահամյանի, ով առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքով:

Տիգրան Կարապետյանի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ն չի կարող պարտվել, եթե մի գյուղում տասը հոգի է առաջադրվում ՀՀԿ-ից. «Ես որևէ անգամ նման ընտրություն չեմ հիշում, սա խայտառակ ընտրություն է լինելու, և իշխանությունը կվերարտադրվի, բայց դրա մեջ իշխանության համար վտանգ կա, որ շանս չի տալիս ուրիշ կուսակցություններին՝ ինքը, ի վերջո, պարտվելու է: Դրա համար շանս պետք է տա»: Այնուամենայնիվ, անգամ այս դեպքում, ըստ նրա, կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին պարտադիր է, այլապես եթե երկու համապետական ընտրությունների կուսակցությունը չմասնակցի, նրան կմոռանան:

Նա նաև նշեց, որ այլ կուսակցություններին իշխանությունը պետք է հնարավորություն տա, այլապես եթե իշխանությունն այդ շանսը չտա, ֆորս-մաժորային իրավիճակ կստեղծվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում