The Guardian-ը հայտնում է, որ Ուեյն Ռունիի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը լքելու մասին շրջանառվող լուրերը շուտով ավարտի կմոտենան:
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 48 ժամ է տվել հարձակվողին` ապագայի ծրագրերի վերաբերյալ հստակ պատկեր կազմելու համար:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լոնդոնցիները մի քանի անգամ փորձել են ձեռք բերել Անգլիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` Ռունին վատ հարաբերությունների մեջ է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Ռունին մասնակցել է 2 հանդիպումների և 2 գոլային փոխանցում կատարել:








































