Առափնյա պարեկությունը, որը լողափին մշտապես մոնիտորինգ է իրականացնում, նշում է, որ օգոստոսի 22-ին ծովում տեղի ունեցած վերջին երկրաշարժից հետո այդ տարածքում կտրուկ աճել է մեդուզաների թիվը:
Կասիոպեյա մեդուզան տարածված է միայն Միջերկրական ծովում և լիովին անվտանգ է մարդու համար:
Այդ մեդուզաները բնակվում են ողջ Միջերկրական ծովում, բայց դրանց թիվը գարնանը և ամռանը հատկապես ավելանում է Ադրիատիկ ու Էգեյան ծովերում՝ ինչպես բաց ծովում, այնպես էլ ափերին:
Կասիոպեյան ունի մինչև 35 սմ տրամագիծ և տարբերվում է վառ գույներով: Այն դեղին կամ դեղնականաչավուն գմբեթ ունի, որի տակ կան մեծ քանակությամբ սպիտակ և մանուշակագույն ելուստներ:











































