Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Օգոստոսի 31-ին նշանակված «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում՝ ժամը 19:00-ին:
Սեպտեմբերի 1-ին նշանակված «Ալաշկերտ»-«Միկա» հանդիպումը կկայանա Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 17:00-ին:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:







































