Ահաբեկչության դեմ պայքարի Ստամբուլի ոստիկանական վարչության աշխատակիցները ռեյդեր են անցկցրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ, որի շրջանակներում ձերբակալվել է 35 մարդ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին:
Ոստիկանները միժամանակյա խուզարկություններ են անցկացրել Ստամբուլի Սուլթանբեյլի և Փենդիք շրջանների 41 հասցեներում: Տեղեկատվության համաձայն՝ խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել է ռազմամթերք և ԴԱԻՇ-ին վերաբերող փաստաթղթեր:








































