Օգոստոսի 27-ին, ժամը 15.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:
Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-03» ծառայության հերթապահը:
Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 36ա շենքի բնակիչ` 1984թ. ծնված Զ. Գ.-ն ինքնասպանության փորձ կատարելու մտադրությունից հետ է կանգնել: