Monday, 29 04 2024
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում

Երկրորդ ուժ չի լինի

Խորհրդարանի ընտրության համամասնական և ռեյտինգային ցուցակների ինտրիգի հանգուցալուծումից հետո հանրային ուշադրության «տոտալիզատորը» կենտրոնացած է այն հարցի վրա, թե ո՞ր ուժերը կկարողանան հաղթահարել ընտրության անցողիկ շեմն ու հայտնվել խորհրդարանում:

Այդ հարցը առավել սրված է այն պատճառով, որ նոր խորհրդարանի տեղերը անհամեմատ ավելի քիչ են լինելու, քան ներկայիս 131-ը: Նոր խորհրդարանի համար սահմանված է 101 մանդատ, դրանց թիվը կարող է մինչև 190-ի հասնել, եթե լինի երկրորդ փուլ: Սակայն երկրորդ փուլ, ամենայն հավանականությամբ, չի լինի՝ մի շարք պատճառներով և մի շարք գործոնների ազդեցությամբ: Հետևաբար նոր խորհրդարանում տեղերի թիվը կարող է 101-ից ավելի լինել շատ քիչ չափով: Այսինքն՝ գրեթե երաշխավորված է այն, որ տեղերը ավելի քիչ են լինելու, քան ներկայիս մանդատների քանակը:

Իրավիճակը կամ ինտրիգը ավելի սրում է այն, որ անցման հավակնորդ ութ ուժերից (Կոմկուսը չհաշված) չորսը դաշինքներ են, այսինքն՝ նրանց համար անցողիկ շեմը 7 տոկոսն է, ոչ թե 5: Կտեղավորվե՞ն ավելի քիչ տեղ ունեցող խորհրդարանում ավելի շատ թվով ուժերը: Օրինակ՝ ներկայումս գործող խորհրդարանում ներկայացված է վեց խմբակցություն՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՎԿ, ՀՅԴ, Կոնգրես, «Ժառանգություն»: Եթե տեղերը նվազում են, արդյո՞ք կարող է ավելանալ ներկայացված խմբակցությունների թիվը:

Մյուս կողմից՝ ներկայիս Ընտրական օրենսգիրքը գրվել է այնպես, որ ըստ էության տալիս է մաթեմատիկական ստեղծագործությունների լայն դաշտ, ըստ նպատակահարմարության: Այսինքն՝ հարկ եղած դեպքում կարող ենք տեղավորել ութ էլ, 18 էլ, իսկ եթե պետք չէ, ապա կարող է տեղ չգտնվել նույնիսկ 5-ի կամ 6-ի համար: Այսինքն՝ ամեն ինչ թողնված է ըստ հայեցողության, ասել է թե՝ ըստ իրավիճակի կամ ըստ սուբյեկտների վարքի, իշխանության հետ պայմանավորվածության հակվածության: Որոշիչը կլինեն այդ գործոնները, որքան էլ տխուր է դա խոստովանել:

Բանն այն է, որ մրցակցային գործոնը Հայաստանում գրեթե նվազագույնի հասցված է արդեն շատ վաղուց, իսկ ներկայիս ընտրական օրենսդրությունը պարզապես լեգիտիմացրել է մրցակցային այդ գործոնի բացակայությունը՝ ստեղծելով մի իրավիճակ, երբ համամասնական ընտրակարգով ընտրությանը մասնակից ուժերը, այսպես ասած, ռեյտինգային տեխնոլոգիայի պատճառով ոչ թե միմյանց հետ, այլ ավելի շատ միմյանց մեջ են մրցակցում: Իսկ եթե չկա լիարժեք մրցակցային, օրենքով պաշտպանված մրցակցային միջավայր, ապա այդտեղ արդեն չափազանց անշնորհակալ գործ է դիտարկել, թե որ ուժն ինչ հնարավորություն ունի խորհրդարան անցնելու իրավունք ձեռք բերելու տեսանկյունից:

Մյուս կողմից՝ այդ իրավիճակը լեգիտիմացված է նաև այն իրողությամբ, որ բուն պայքարը տեղափոխված է իշխանություն-ընդդիմություն ֆորմատից ընդդիմություն-ընդդիմություն ֆորմատ, այսինքն՝ տեղի է ունեցել պարզ քաղաքագիտական բանաձևի լղոզում: Ընդդիմադիր դաշտում էլ բացակայում է որևէ ընդգծված առաջնորդ ուժը, անգամ ոչ իշխանական կամ պսևդոիշխանական կարգավիճակում: Նույնիսկ վերադարձած Ծառուկյանն այլևս այն չէ, որը հեռացել էր:

Վերը բերված բոլոր գործոնների հանրագումարը հիմք է տալիս եզրակացնելու, որ նոր խորհրդարանում կարող են հայտնվել գործնականում բոլոր ուժերն էլ՝ կոմունիստներից բացի, սակայն խորհրդարանում այդպես էլ չի լինի դե ֆակտո երկրորդ ուժ, այսինքն՝ ուժ, որը կլինի ընդգծված և մյուսներից զգալի առավելություն ունեցող երկրորդ դիրքում:

Դա չի նշանակում, որ ՀՀԿ-ն անպայմանորեն կունենա 50+1 մեծամասնություն, թեև և՛ ընտրակարգը, և՛ քաղաքական իրավիճակը ՀՀԿ-ին կարծես թե թույլ են տալիս գնալ նման հանդուգն ծրագրի իրականացման: Սակայն ՀՅԴ-ի հետ կոալիցիոն տարբերակն, իհարկե, կա, թեև անշուշտ դժվար է պատկերացնել, որ Սերժ Սարգսյանն իրեն կթողնի ՀՅԴ-ի հետ կոալիցիայի հույսին, այսինքն՝ կվստահի ՀՅԴ-ին կարևոր, վճռորոշ հարցում: Այնուհանդերձ, ընդգծված երկրորդ ուժի բացակայությունը կլինի այն նվազագույն երաշխիքը, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի համար կապահովի մեծամասնություն կազմելու խնդրում ՀՅԴ քմահաճույքին բախվելու դեպքում:

Բանն այն է, որ եթե անգամ չստացվի կազմել, այսպես կոչված, կայուն մեծամասնություն, ապա չի լինի այն երկրորդ ուժը, որը կարող է կազմել դա այլ որևէ ուժի կամ նույնիսկ ուժերի հետ: Այն խճանկարը, որ կստացվի խորհրդարանում, գործնականում անհնար կդարձնի դա, և ըստ էության կստեղծվի մի վիճակ, երբ ՀՀԿ-ն արդեն երկրորդ փուլով իր ներկայությունը էլ ավելի մեծացնելու սպառնալիքը կդարձնի առաջին փուլով մեծամասնություն ձևավորելու շանտաժի առարկա, և այդ պարագայում նույնիսկ կարող է մրցակցություն առաջանալ, թե ով կկազմի ՀՀԿ հետ այդ դաշինքը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում