Փետրվարի 16-ին ավարտվեց խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գրանցման վերջնաժամկետը։ Այսպիսով՝ ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն։ Փաստաթղթերի ներկայացնելուց հետո ամբողջությամբ հրապարակվեցին ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ցուցակները, որոնք ուսումնասիրելով պարզ է դառնում, որ գործող խորհրդարանում հայտնված շատ պատգամավորներ այլևս ներկայացված չեն լինելու նոր խորհրդարանում։
Ստորև ներկայացնում ենք հեռացող պատգամավորներին՝ ըստ խմբակցությունների։
ՀՀԿ խմբակցությունում այլևս չեն լինելու․
Լեռնիկ Ալեքսանայն
Աշոտ Աղաբաբյան
Հայկ Գրիգորյան
Վազգեն Կարախանյան
Արմեն Կարապետյան
Համլետ Հարությունյան
Մարինե Մարաբյան
Վրեժ Մարկոսյան
Սպարտակ Մելիքյան
Գարեգին Նուշիկյան
Կարինե Պողոսյան
Կարեն Սարիբեկյան
Մհեր Սեդրակյան
Արթուր Ստեփանյան
ԲՀԿ խմբակցություն․
Գուրգեն Արսենյան
Ռուստամ Գասպարյան
Վահե Հովհաննիսյան
Հարություն Ղարագյոզյանը
Աբրահամ Մանուկյանը
Արագած Ախոյան
Նշենք, որ ԲՀԿ ցուցակն ամբողջությամբ դեռ չի հրապարակվել։ Հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
ՀՅԴ խմբակցություն
Խմբակցության անդամ պատգամավորները բոլորն էլ առկա են ՀՅԴ համասնական ցուցակում։
ՀԱԿ խմբակցություն․
Լյուդմիլա Սարգսյան
«Ժառանգություն» խմբակցություն․
Թևան Պողոսյան
Ալեքսանդր Արզումանյան
Ռուբիկ Հակոբյան
Զարուհի Փոստանջյան
ՕԵԿ-ՀՎԿ․
Լևոն Դոխոլյան











































