Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Մայրաքաղաքի համաբուժարան չունեցող 2 թաղամասերում կբացվեն բուժկետեր

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 22 համաբուժարանների տնօրենների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման և կառուցվածքային բարեփոխումներին առնչվող հարցեր: Դավիթ Օհանյանը նախ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել համաբուժարանների տնօրեններին` «Երևանյան ամառ-2013» ծրագրի շրջանակում կազմակերպված անվճար առողջապահական ակցիան բարձր մակարդակով անցկացնելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քաղաքապետի տեղակալը նշել է, որ այս ընթացքում ակցիային առնչվող ոչ մի դժգոհություն կամ բողոք քաղաքացիներից չի ստացվել:

Ակցիան շարունակվելու է մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, սակայն դրանից հետո էլ վիրահատության ուղեգրված բոլոր քաղաքացիները կսպասարկվեն անվճար: Համաբուժարանների տնօրեններին Երևանի քաղաքապետի անունից հանձնարարվել է նաև նոր ուսումնական տարվա նախօրյակին դպրոցական բուժկետերն ապահովել առաջին անհրաժեշտության դեղորայքով և սարքավորումներով: Դավիթ Օհանյանը տեղեկացրել է, որ Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակիչների դիմումներին ընթացք տալով`Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ թաղամասերում այսուհետ կգործեն բուժկետեր:

Անդրադառնալով գործող համաբուժարանների աշխատանքային պայմաններին և մատուցվող ծառայություններին՝ Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ դրանք այսուհետ էլ կլինեն քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում, քանի որ քաղաքապետարանը որդեգրել է ոլորտի աստիճանական բարեփոխումների քաղաքականություն, ինչն ամրագրված էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրում: Արվելու է հնարավորը բարեկարգ համաբուժարաններում ավելի որակյալ սպասարկում իրականացնելու համար:

Շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման նպատակով համագործակցություն է ծավալվելու նաև մասնավոր ընկերությունների հետ: Քաղաքապետի տեղակալի համաբուժարաններ կատարած շրջայցի ընթացքում նկատված թերությունների մասով տեղում տրվել են հանձնարարականներ:

Միաժամանակ, Դավիթ Օհանյանը համաբուժարանների տնօրեններին համախմբված և սրտացավ աշխատանքի կոչ է արել` նշելով, որ, որպես առաջնային բժշկական օղակ, նրանց կողմից մատուցվող ծառայություններից պետք է գոհ լինեն բոլոր երևանցիները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում