Ստամբուլի բնակիչ Էրդեմ Գունդուզը, որը օգոստոսի կեսին դարձավ Թուրքիայի հակակառավարական շարժման ազգային խորհրդանիշ, կստանա М100 Media Award գերմանական մրցանակը՝ հաղորդում է France-Presse գործակալությունը:
34-ամյա Գունդուզը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ մտավ Թաքսիմ հրապարակ և անշարժ, անխոս ժամերով կանգնեց այդտեղ՝ չարձագանքելով ոստիկանությանը:
Ականատեսների վկայությամբ՝ Գունդուզը՝ ձեռքերը գրպանում, կանգնել է մոտ ութ ժամ, որից հետո հարյուրավոր մարդիկ միացել են համանման բողոքի ակցիայի:
«Իր անխոս բողոքով նա դարձավ համաշխարհային դիմադրության սրբապատկեր և կողմնակիցներ ձեռք բերեց ամբողջ աշխարհով մեկ»,- ասել է Պոտսդամի քաղաքապետ Յան Ջեյկոբսը:
M100 Media Award ամենամյա մրցանակը հանձնվում է գերմանացի լրագրողների կոլեգիայի կողմից: Գունդուզն այն կստանա «խոսքի ազատության և մարդու իրավունքների խիզախ ձգտման համար» ձևակերպմամբ: Մրցանակի հանձնման արարողությունը նշանակված է սեպտեմբերի 5-ին՝ Պոտսդամում:
Հիշեցնենք, որ 2012թ. M100 Media Award-ի դափնեկիր է դարձել Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին:










































