Մի խումբ սիրիացի բժիշկներ գաղտնի կերպով Հորդանան են ուղարկել նմուշներ՝ Դամասկոսի մոտ ենթադրյալ քիմիական հարձակման վայրից: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով «Էրոփ-1» ֆրանսիական ռադիոկայանը:
Ռադիոկայանի տվյալներով՝ խոսքն օգոստոսի 21-ին կատարված հարձակման ժամանակ տուժած անձանց արյան, մազերի, մեզի մասին է:
Հաղորդվում է, որ այժմ այդ նմուշներն անալիզի համար կփոխանցվեն ֆրանսիական լաբորատորիաներից մեկին:







































