ԱՄՆ-ում մի խումբ բնապահպաններ միջնորդագիր են տարածել՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությանը խնդրելով փոթորիկները կոչել քաղաքական գործիչների անուններով, ովքեր արհամարհական վերաբերմունք են ցուցաբերում կլիմայի փոփոխությանը:
Ակտիվիստներից մեկը Newsday պորտալին ասել է, որ գլոբալ տաքացումը կարող է էլ ավելի ուժեղ ու ավերիչ փոթորիկներ առաջացնել:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ գիտականորեն ապացուցված չէ կլիմայի փոփոխության և փոթորիկների առաջացման միջև կապը:
Թղթակիցների տվյալներով՝ քիչ հավանական է, որ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության հետ էական պայմանավորվածության հասնեն:









































