Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Սեբաստիան Կելը չի բացառում, որ կշարունակի պրոֆեսիոնալ կարիերան նաև ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Ֆուտբոլիստը, սակայն, վստահ չէ, որ կշարունակի հանդես գալ Դորտմունդի ակումբի կազմում:
«Ես դեռևս չեմ մտածում, թե որ ակումբում կարող եմ շարունակել կարիերաս: Մտադիր եմ խաղալ նաև հաջորդ մրցաշրջանում, չնայած ամիսների ընթացքում ամեն ինչ կարող է նաև փոխվել:
Այժմ ես ջանասիրաբար մարզվում եմ, բարելավում խաղային որակներս և փորձում օգտվել բոլոր հնարավորություններից»,- ասել է ֆուտբոլիստը:





































