Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատը հավանության է արժանացրել ավելի քան 18 միլիարդ դոլարի հատկացման մասին օրինագիծը՝ էժան սննդով բնակչության աղքատ մասին ապահովելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Օրենսդիրների կարծիքով՝ աղքատների համար սննդամթերքի սուբսիդիաները պետք է դառնան ընդառաջ քայլ՝ սովի դեմ պայքարում: Սովից տառապում է երկրի բնակչության զգալի մասը: Օրենքն ուժի մեջ կմտնի, եթե այն հավանության արժանանա խորհրդարանի վերին պալատի կողմից:
Համաձայն փաստաթղթի՝ հնդիկների շուրջ 70 տոկոսը պետք է հասանելիություն ստանա էժան բրնձին ու հացահատիկին:
Խորհրդարանական լսումների ժամանակ, որոնց ընթացքում քննարկվել է օրինագիծը, իշխող «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Սոնյա Գանդին հանկարծ իրեն վատ է զգացել և որդու ու դաշնակիցների ուղեկցությամբ դուրս է եկել շենքից:
Խորհրդարանականներից մեկը լրագրողներին հայտնել է, որ Գանդին ունեցել է տենդի նոպա:









































