Sunday, 21 06 2026
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի

Արագաչափերի, տեսախցիկների և վթարների մասին. մամուլ

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է.

 «Երեկ Ճանապարհային ոստիկանությունն ավետեց, որ նոր արագաչափեր են տեղադրվում մայրաքաղաքում: Ժողովուրդն ասում է՝ գայլի գլխին ավետարան են կարդում, նա ասում է՝ շուտ արա, ոչխարը սարն անցավ: Մինչ ավտովարորդները, հատկապես տաքսիստները, բողոքում են, որ այսքան տեսագրող ու չափող սարքերի արդյունքում «դառը դատում են՝ դատարկ նստում», մեր իշխանությունը շարունակում է հարստացնել կասկածելի ծագումով ինչ-որ կազմակերպությունների: Եվ ամենաուշագրավն այն է, որ դա արվում է դեմագոգիկ պնդումների քողի տակ, թե դրանով կանխում են ավտովթարները, կրճատում վթարների արդյունքում զոհերի քանակը: Եվ չնայած հայտնի է, որ վթարների քանակը նախորդ տարիների համեմատ առանձնապես չի փոխվել, ուզում եմ անդրադառնալ վթարների առաջացման պատճառներին առհասարակ:

 Թերևս մեծ հայտնագործություն արած չեմ լինի, եթե պնդեմ, որ վթարների հիմնական պատճառը վարել չիմացողներին վարորդական վկայականներ տալն է, ճանապարհների վատ վիճակը, ճանապարհային նշանների ոչ օպտիմալությունը: Երբ ղեկին նստածը ոչ միայն մեքենա վարել չգիտի, այլև լկտի է ու անպատժելի, նրան տուգանքներով չես զսպի:

 Երբ ավտոմեքենաների տեխնիկական զննությունը մի գեղեցիկ օր վերացրին, այն փոխարինելով կտրոն վաճառելու գործընթացով, որն անօրինական հարկի է վերածվել, վթարները դժվար թե պակասեն: Երբ բոլոր կարևոր ճանապարհներին կախեցին մեծ պաստառներ ու մերկ աղջիկներ եւ ֆուտբոլային խաղեր ցուցադրող էկրաններ, վթարները ոչ թե կրճատվեցին, այլ ավելացան: Վարորդի տեսադաշտը պետք է բաց լինի, մեքենան` սարքին: Եվ ամենակարևորը՝ պատժիչ միջոցառումները պետք է արդարացի լինեն ու հավասարապես տարածվեն բոլոր կարգազանցների վրա, այլ ոչ թե խորացնեն անարդարության հասարակական գիտակցությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում