Սիրիայի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Մոնզեր Մաքհոուսը հայտարարել է՝ երեքշաբթի «Սիրիայի բարեկամներ» խմբի անդամ-երկրների ներկայացուցիչները հանդես կգան «չափազանց կարևոր» ելույթով, իսկ հաջորդ 3 կամ 4 օրերը «հագեցած կլինեն իրադարձություններով, ինչպիսիք տարածաշրջանն ու աշխարհը չեն տեսել շատ տարիներ»: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ըստ այդմ՝ Մաքհոուսը չի բացառել ռազմական գործողությունների հնարավորությունը:
««Սիրիայի բարեկամները» պատրաստվում է իրականացնել մարդասիրական, բարոյական և քաղաքական պարտավորությունները Սիրիայի առջև»,- նշել է Մաքհոուսը:










































