Այսօր Նյու Յորքում 104 տարեկանում մահացել է Հյուգեթ Քլարքը, որը ժամանակին դարձել է հսկայական ժառանգության տեր, սակայն միաժամանակ հայտնի է եղել իր տարօրինակ վարքագծով:
Նախկին սենատոր և սկանդալային համբավ ոււնեցող հսկայական կարողության տեր գործարար Ուիլյամ Էնդրյուս Քլարքի դուստրն իր կյանքի վերջին 20 տարիներն անց է կացրել Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում: Շատերին է հայտնի, որ նա ունեցել է բազմաթիվ առանձնատներ, որոնք մնացել են դատարկ տասնամյակներ շարունակ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հյուգեթը հայտնի է եղել իր ինքնամփոփվածությամբ, տասնամյակներ շարունակ շփվել է շատ նեղ շրջանակի մարդկանց հետ: Բավական է ասել, որ 20-րդ դարի սկզբին ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Հյուգեթ Քլարքի վերջին նկարը թվագրվում է 1930 թվականով:
Այս պահին Քլարքի կարողությունը կազմում է կես միլիարդ դոլար, սակայն հայտնի չէ, թե ով է ժառանգելու այդ գումարները: