ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցն արդեն ազատված է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին aravot.am-ին տեղեկացրել են Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արա Դոլունցն աշխատանքից ազատման դիմում գրել էր օգոստոսի 22-ին:
Թե ո՞վ կզբաղեցնի Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը, դեռ որոշված չէ:
Մանրամասները՝ aravot.am–ում










































