Մադրիդի «Ռեալ»-ն այսօր` Երևանի ժամանակով 23:00-ին, մրցելու է «Գրանադա»-ի դեմ:
Լա Լիգայի երկրորդ տուրի խաղում «Ռեալ»-ի մեկնարկային կազմում նորից բացակայում է Իկեր Կասիլյասը, ով արդեն 7 ամիս պաշտոնական խաղ չի անցկացնում մադրիդյան թիմում:
Թիմերի կազմերն ունեն այս տեսքը.
«Գրանադա» – Ռոբերտո, Նյոմ, Դիակատե, Մայնց, Անգուլո, Իտուրա, Յեբդա, Պիտի, Բրահիմի, Բենիտես, Էլ-Արաբի
«Ռեալ Մադրիդ» – Դիեգո Լոպես, Արբելոա, Պեպե, Ռամոս, Մարսելո, Դի Մարիա, Մոդրիչ, Իսկո, Օզիլ, Ռոնալդու, Բենզեմա









































