Հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստ Դեկուն հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին: 35-ամյա կիսապաշտպանը ստիպված է եղել նման որոշում կայացնել առողջական խնդիրների պատճառով:
«Ցավով պետք է հայտնեմ, որ այսօր ավարտում եմ ֆուտբոլային կարիերաս: «Ֆլումինենսե»-ի կազմում վերջին հանդիպումը վերջինն էր նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի 17-ամյա կարիերայումս:
Ես կուզեի շարունակել խաղալ մինչև մրցաշրջանի ավարտն ու օգնել թիմին վերադառնալ Լիբերտադորեսի գավաթի խաղարկություն, բայց օրգանիզմս ստիպեց հեռանալ: Շնորհակալ եմ բոլորին վստահության ու աջակցության համար»,- նշել է Դեկուն, ով իր կարիերայի ընթացքում պաշտպանել է «Բենֆիկա»-ի, «Պորտու»-ի, «Բարսելոնա»-ի ու «Չելսի»-ի գույները և 75 հանդիպում է անցկացրել Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում:







































