Պաղեստինի իշխանությունները չեղյալ են հայտարարել երկուշաբթի նախատեսված խաղաղ բանակցությունների հերթական փուլն Իսրայելի հետ` վեջինիս զորքերի հետ բախումների հետևանքով երեք պաղեստինցիների մահվան պատճառով: Այս մասին հաղորդում է Ynet իսրայելական ռեսուրսը՝ վկայակոչելով պաղեստինյան աղբյուրներին:
Ռեսուրսի տվյալներով՝ երկու պատվիրակությունների թվով չորրորդ հանդիպումը պետք է կայանար Հորդանան գետի Արևմտյան ափին՝ Իերիհոն քաղաքում:
«Աղբյուրները հավելել են, որ հանդիպումը չեղյալ հայտարարելու պատճառը Կալանդիում (Ռամալլահի արվարձան) տեղի ունեցած պատահարն է, որի հետևանքով զոհվել է երեք պաղեստինցի»,- հաղորդում է կայքը:
Երկուշաբթի առավոտյան Ռամալլահում բախումներ են տեղի ունեցել տեղի բնակիչների և իսրայելցի զինվորականների միջև, որոնք ձերբակալելեն ահաբեկչության մեջ կասկածվողի: Բախումների հետևանքով զոհվել է 3 պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 15-ը:











































