Կառավարության այսօրվա նիստում որոշվել է կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել ՀՀ մշակույթի նախարարությանն ու Արմավիրի մարզպետարանին՝ Uարդարապատի հերոuամարտին նվիրված տոնակատարությունների և պաշտոնական ճաշի կազմակերպման նպատակով։ Մշակույթի նախարարությանը 2011 թվականի երկրորդ եռամuյակում հատկացվելու է 624 հազ. դրամ, իսկ Արմավիրի մարզպետարանին՝ 3,180 հազ. դրամ։
«Մայիսի 28-ին ՝ շաբաթ օրը, տեղի են ունենալու տոնական միջոցառումներ՝ Սարդարապատի օրվան նվիրված, հրավիրում ենք բոլոր մեր գործընկերներին մասնակցելու և ժամանակը միասին անցկացնելու»,- նիստի ավարտին հայտարարեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ հավելելով. «Կարծում եմ, ավանդական հետաքրքիր հնարավորություններ կունենանք»։
«Սպասում եմ բոլորիդ ժամը 10։30-ին Սարդարապատի ներքևի հարթակում»,- նշեց Ա. Գևորգյանը։








































