Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղին առնչվող բանաձևերի նախագիծը մնալու է ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 65-րդ և անգամ 66-րդ նիստերի օրակարգում: Այս մասին ադրբեջանական գործակալությանը հայտնել են ՄԱԿ-ի շտաբ-կայանի տեղեկատվական կենտրոնից:
Հունիսի վերջին հայտնի կդառնա այդ բանաձևերի քննարկման ժամկետը: ՄԱԿ-ի ԳՎ 66-րդ նստաշրջանը մենարկելու է 2011 թվականի սեպտեմբերի 14-ին:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը շարունակ դժգոհում է, որ ցայժմ ի կատար չեն ածվել Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրս բերման վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձևերը: