YouTube-ի ասիացի օգտատերերից մեկն իր տեսանյութով օրինակ է ծառայել լացող երեխաներին բղավոցով կամ այլ միջոցներով հանգստացնել փորձող ծնողներին:
Տեսանյութում փոքրիկ աղջիկը լացում է, իսկ հայրը նրան հարցնում է ինչ-որ բան կամ որևէ բան հանձնարարում, որն ընդհանրապես կապ չունի լացի «թեմայի» հետ: Մեթոդն աշխատում է:
Տեսանյութում մի քանի տարբեր դրվագներ են, որոնք բոլորն էլ ավարտվում են լացի դադարով:











































