Ամերիկյան բանկային JP Morgan Chase կորպորացիան չի համագործակցի օտարերկրյա բանկերի հետ: Նման որոշում է ընդունվել ռիսկերի կրճատման և կարգավորիչ մարմինների կողմից խստացված ստուգումների շրջանում ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողության ամրապնդման շրջանակում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Նոր համաձայնագրեր չեն կնքվի օտարերկրյա թղթակից բանկերի հետ, որոնց համար նախկինում իրականացվել է օպերացիաների վերամշակում: JP Morgan-ը նաև չի ներգրավի նոր հաճախորդների:
Բանկային կորպորացիայի եկամուտը 2012 թվականին կազմել է 4.2 մլրդ դոլար, իսկ 2011-ին՝ 3.8 մլրդ դոլար:
JP Morgan Chase ներդրումային բանկային խումբը հիմնվել է 1799 թվականին: Ներկայում բանկի ակտիվները գնահատվում են 2 տրիլին դոլար: Բանկը մասնաճյուղեր ունի ավելի քան 60 երկրներում:









































