Կոպենհագենի համալսարանի մասնագետներն աշխատում են «ապագայի գարեջուր» ստեղծելու նախագծի շուրջ, որը պետք է լինի կատարյալ և՛ համով, և՛ քիմիական բաղադրությամբ:
Նրանց նպատակն է ստեղծել վտանգավոր խառնուրդներից և միացություններից զերծ գարեջուր, որոնք կարող են թունավորում առաջացնել:
Ուսանողները և դասախոսները բացել են գարեջրի սեփական արտադրամաս, որն ունի ժամանակակից սարքավորումներ:
Կատարյալ գարեջուրը կստեղծվի հաջորդ տարի՝ հաղորդում է MIGNews-ը:









































