Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է, որ Հունաստանի պարտքի մի մասը չեղյալ հայտարարվի: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Focus ամսագրին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի, Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ դա կարող է առաջացնել ինքնատիպ «դոմինոյի էֆեկտ»: Անվստահության զգացողության պատճառով եվրոգոտում միջոցներ ներդնելու մասնավոր ներդրողների պատրաստակամությունը կարող է հասցվել զրոյի:
Մերկելի խոսքով՝ իր ներկա դիրքորոշումը ոչ մի կապ չունի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ:
«Մենք, ինչպես ասել ենք, 2014 թվականին կվերադառնանք հարցի քննարկմանը, թե ինչպես է զարգանում իրավիճակը պարտքերի հետ, և թե ինչպես են Հունաստանում կառուցողական բարեփոխումներ անցկացվում»,- ընդգծել է կանցլերը:





































